Բանախոսներն են Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու Սամվել Հայրումյանը,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղեկալի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Չարխիֆալաքյանը, Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Սյուզաննա Սարգսյանը, Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման համաձայն՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց ՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը:
ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ: