Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի փակմանը և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը․ Կանադայի ԱԳՆ
Կանադայի արտաքին գործերի նախարարություն ֆեյսբուքյան պաշտոնական էջում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ հաղորդագրություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է․

«Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի փակմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար ազդեցությունից։

Կանադան նաև կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները՝ խնդիրները խաղաղ երկխոսության միջոցով լուծելու համար»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը երեկվանից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: