ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշատակի միջոցառումներին խորհրդարանի խոսնակի հետ մասնակցեց նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Սենատի նախագահը խորհրդանշական եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Ավելի ուշ Արարատ Միրզոյանը եւ Ժերար Լարշեն կմասնակցեն «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսին:
category

Ձեզ կարող է հետաքրքրել