Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսեց երեկ. գրում է
armsport-ը:Մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը 6-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց, իսկ հետո համառ պայքարում 2-2 հաշվով պարտվեց: Մրցակիցը հասավ եզրափակիչ ու Պողոսյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտ անցկացրեց ու անչափ համառ պայքարում 2-1 հաշվով հաղթեց Նիկոլայ Իվանովին և երեկոյան Ալեքսանդր Յուրկյանսի հետ կվիճարկի բրոնզե մեդալը: