Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված
հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»,- ասված է հաղորդագրությունում։