Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն
Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է․
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»։