ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներով մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Փաշինյանը նաև նոր նշանակումներ է կատարել։
Ըստ այդմ՝
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին
ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Համբարյանը
նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ,
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանին
ազատել զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արփինե Սարգսյանը
նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ,
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ 488-Ն) օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին
ազատել զբաղեցրած պաշտոնից,
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ,
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին
նշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ,
Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին
նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։