«ՀԱՊԿ-ը Երևանից տեղեկատվություն է ստացել Հայաստանում զորավարժությունների աննպատակահարմարության մասին և մշակում է դրանք այլ վայրում անցկացնելու հնարավորությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նպատակահարմար չէ այս իրավիճակում և այս տարի զորավարժություններ անցկացնել Հայաստանում, նշել է որ Կրեմլում կուսումնասիրեն հարցը, բայց Հայաստանը մնում է Ռուսաստանի մոտ դաշնակից, և երկխոսությունը կշարունակվի: