Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ. հաղորդում է
ՏԱՍՍ-ը:«Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է անարդար արտահայտություն, որը հիմնված չէ պատմության վրա։ Դա մեզ խորապես տխրեցրել է։ Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին։ Բայց հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա։ Արևմուտքը երեսպաշտություն է ցույց տալիս հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», – ասել է Էրդողանը կառավարության նիստի արդյունքներով հեռուստաուղերձում ՝ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում «հայ հրոսակախմբերը սպանում էին անմեղ մարդկանց» ։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ բառերն ասել է ՝ հենվելով այն փաստաթղթերի վրա, որոնք թուրքական արխիվներում «մեկ միլիոնից ավելի են»:
«Ինչի վրա է հենվում Բայդենը, ես չգիտեմ։ Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման արխիվներ կան, նրանք պատրա՞ստ են դրանք բացել։ Մենք պատրաստ ենք։ Եկեք, ուսումնասիրեք»,- հավելել է Էրդողանը։