1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ
Ստորաբաժանումների հրամանատարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Մարզումների շրջանակում իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման, պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ: