Իմ խոսքն ուղղված չի եղել սյունեցիներին, այլ նրանց, ովքեր հայհոյել են վարչապետին և նրա կողմնակիցներին. Հրաչյա Հակոբյան. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված մի քանի պատգամավորներ նախաձեռնում են էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատգամավորական վարքագիծն ուսումնասիրելու համար:
Հիշեցնենք, որ Սյունիքում՝ վարչապետի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի և դրանից հետո ակցիայի մասնակիցների բերման ենթարկելու գործընթացների մասին խոսելիս, լրագրողների հետ զրույցում Հրաչյա Հակոբյանն ասել էր.