Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցերով կժամանի Երևան և Բաքու, հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Լավրովը մայիսի 5-6-ին լինելու է Երևանում, 10-11-ին՝ Բաքվում։
«Առաջնահերթ ուշադրություն է հատկացվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին»,– ասել է Զախարովան։