Անիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4, Սիսիանում՝ 3 քաղաքական ուժ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 26-ին Շիրակի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մասին տեղեկանք։
Civic.am-ը ԿԸՀ կայքից տեղեկացավ, որ Անի համայնքում առաջադրվել են «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Հայաստանի ժողովրդական ազատական միությունն» ու «Ռեֆորմիստների կուսակցությունը», ինչպես նաև «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Սիսիան համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։