Մենք միանում ենք հայերին` վշտակցելով և հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին․ ԱՄՆ դեսպանություն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթի ջարդերից զոհվածների հիշատակին։

«Այսօր միանում ենք հայերին՝ վշտակցելով և հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի Սումգայիթի զոհերի հիշատակին»,- ասված է Երևանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սումգայիթի հայերի ջարդը Խորհրդային Միությունում ազգային հողի վրա խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանությունն էր: Ադրբեջանցի ֆաշիստների հանցագործությունների ջարդերի իրական թիվը միտումնավոր նվազեցվում է, սակայն, ականատեսների խոսքով, այդ արյունալի օրերին հարյուրավոր հայեր են սպանվել։