Արտաշատ համայնքի Արաքսավան և Բաղրամյան բնակավայրերում կառուցվում են ոռոգման ցանցեր, որոնց աշխատանքներն ավարտական փուլում են․ լուսանկարներ
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ Արտաշատ համայնքի Արաքսավան և Բաղրամյան բնակավայրերում կառուցվում են ոռոգման ցանցեր, որոնց աշխատանքներն ավարտական փուլում են:
  • Արաքսավանում կառուցվող ոռոգման ցանցը 2.567 կմ է, ծրագրային արժեքը՝ 82.996.090 ՀՀ դրամ է։
  • Բաղրամյան բնակավայրում կառուցվում է 2.358 կմ երկարությամբ ցանց, արժեքը՝ 106.254.410  ՀՀ դրամ: 
Աշխատանքներն ընթանում են պետություն-համայնք համագործակցությամբ, ծրագրային արժեքի 60%-ը հատկացնում է պետությունը, 40% -ը՝ համայնքը:

Աշխատանքների արդյունքում բնակավայրերում կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: