Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ․ տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Քննարկվել են ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: