«Հանուն հանրապետության» կուսակցությունը որոշում ունի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին․ Վիգեն Մովսիսյան
««Հանուն հանրապետության» կուսակցությունը որոշում ունի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ուղղությամբ մենք սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, քննարկումներն ու հանդիպումները՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում և քաղաքական պատկերն ամբողջանալուն պես կորոշվի, թե ինչ դիրքերից հանդես կգանք այդ ընտրություններին»,- այդ մասին այսօր կուսակցության արտահերթ 3-րդ համագումարի ժամանակ հայտարարեց «Հանուն հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Վիգեն Մովսիսյանը։

 Նա նշեց, որ վերջնական որոշումը կթողնեն այս համագումարում ընտրված նոր քաղաքական խորհրդի հայեցողությանը։
 
Մովսիսյանի խոսքով՝ մինչև հաջորդ համապետական ընտրություններ, սա լինելու է իրենց կուսակցության համար ամենակարևոր ընտրական քննությունը։