Գյումրիում կարդիականացվի փողոցային լուսավորության համակարգը
Գյումրիում արդիականացվելու է փողոցային լուսավորության համակարգը: Այդ աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «PRO DYNAMIC» և «MASON TECHNOLOGIES» համատեղ ձեռնարկությունը, որի հետ կնքվել է պայմանագիր:
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն իր խոսքում բարի ընթացք է մաղթել համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներին, միաժամանակ հորդորել աշխատանքներում լինել առավել պատասխանատու, ապահովել աշխատանքների բարձր որակ:
Լուսավորության համակարգի արդիականացման աշխատաքներն իրականացվելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող դրամաշնորային-վարկային ծրագրի շրջանակներում: