Սիրելի անեցիներ, հույս ունեմ՝ մարտի 26-ին կկատարեք ճիշտ ընտրություն, որպեսզի համայնքին հատկացվող գումարներն այլևս չգրպանվեն. Էմմա Պալյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր՝ մարտի 21-ին, պատգամավորների հայտարարությունների ժամին խոսեց այն մասին, թե ինչպես են Շիրակի մարզի Անի համայնքում գումարներ գրպանվել:
Նա նշեց, որ 2018-2021թթ. Անի համայնքն իրականացրել է 9 սուբվենցիոն ծրագիր՝ պետբյուջեից ստանալով 278 մլն 86 հազար 800 դրամ. «ՊՎԾ-ի մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ 2020-2021թթ. Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ջրագծի կառուցման համար հատկացվել է 71 մլն 749 հազար դրամ, որից պետբյուջեի սուբվենցիոն ծրագրի համար տրամադրվել է 52 մլն 444 հազար դրամ: Մինչդեռ պարզվել է, որ այդ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի աշխատանքները կատարվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի պատճառով ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ: Արդյունքում պետության հատկացված միջոցները ծախսվել են անարդյունավետ»:
Դիմելով Լուսաղբյուրի բնակիչներին՝ պատգամավորն ասաց, որ այդ պատճառով է գյուղի 70 տոկոսը զրկված խմելու ջրից, իսկ անեցիներին էլ դիմելով՝ պատգամավորը հույս հայտնեց, որ մարտի 26-ին կկատարեն ճիշտ ընտրություն. «Որպեսզի այսուհետ համայնք եկող գումարները ծախսվեն նպատակային»:
Մանրամասն՝ տեսանյութում