ԼՂ հայ փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը․ Հրանուշ Խառատյան
Փախստականների հարցը քաղաքակական օրակարգ չբերելը նույն հանցագործությունն է, ինչ անտարբերությունը, բայց գուցե զբաղվում են այդ հարցով։ Նման կարծիք է հայտնել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Երեսուներկու տարի շարունակ Արցախի հարցի շուրջ բոլոր բանակցություններում միշտ եղել է Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ, Ադրբեջանի ադրբեջանցի տեղահանվածների ներկայացուցիչ, և նրանք մասնակից են եղել բանակցությունների։ Հայաստանի փախստականների խնդիրը Հայաստանից դուրս որևէ կառույցում երբևէ քննարկվե՞լ է։ Ես կարծում եմ՝ մենք ուղղակի հանցագործ ենք այդ մարդկանց առաջ»,- նշել է ազգագրագետը։

Նշենք, որ երեկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել` Նուեյմբերի 9-ի Ենշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Նրանք նաև Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Պուտինից, Փաշինյանից և Ալիևից պահանջել են՝ ապահովել իրենց անվտանգ վերադարձը իրենց տներ։ 

«Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը: Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել»,-հայտարարության մեջ մասնավորապես նշել են նրանք՝ շարունակելով․ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի»:

Հյատարարության հեղինակները նաև դիմել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին՝ ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության վերադարձը կազմակերպելու, վերահսկելու և ապահովելու, ինչպես նաև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թվում՝ն խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով: