Սևանա լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց. ՇՄՆ
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ հերթապահություն իրականացրել Սևանա լճի վրա։

Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց։

Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: