Աշոտյանն ու Շարմազանովը դուրս են մնացել «Պատիվ ունեմ» ցուցակի առաջին 5-յակից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կայացել է ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը։
Ուշագրավ է, որ ՀՀԿ ագիտատորները` Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը հարթակում չէին։
Civic.am-ին հասած տեղեկություններով` Արմեն Աշոտյանին և Էդուարդ Շարմազանովին նախընտրական ցուցակում լավ տեղ չեն տվել։ Նրանք հավակնել են լինել առաջին հնգյակում, սակայն մերժվել են Արթուր Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի կողմից։