Ընդդիմության հաջորդ ղեկավարին կիմանանք աշնանը, երբ կարկառունները ավարտած կլինեն Մալդիվների ու Դուբայի «փրկության շարժումները». Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ կից գրելով. 


«Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ, տապալել պետական կարգը՝ սպասարկելով արտաքին ուժերի շահերը։


Եկեք առանց էմոցիաների, կտրուկ գործողությունների, քաղաքական հաշվարկով և փոխվստահության մթնոլորտում միասին առաջ շարժվենք առաջին հերթին չվնասելու սկզբունքից ելնելով, առաջնորդվելով պետական շահով, հանուն Հայաստանի ինքնիշխանության ամրացման և երկարատև խաղաղության»։