Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում․ Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«1918թ. այս օրերին մենք հռչակեցինք մեր առաջին անկախ Հանրապետությունը։

Մեր պատմական հայրենիքում անկախ պետականության` մոտ հազարամյա բացակայությունից հետո դժվարին պայմաններում կրկին հնարավորություն ստացանք աշխարհում ունենալ մեր անկախ ու ինքնիշխան պետությունը։ Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում։ 

Շնորհավորում եմ մեր անկախ պետականությունը խորհրդանշող Հանրապետության տոնը։ Թեպետ այն նշում ենք մեր պետությանը բաժին հասած ծանր և նույնաբնույթ մարտահրավերների պայմաններում, սակայն համոզված եմ, որ միասնական ուժերով դուրս ենք գալու այս վիճակից, քանի որ ինքնիշխան, ազատ, անկախ Հայաստանի գոյությունը այլընտրանք չունի»։