Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել այն փոփոխությունները, որոնք միտված են բուժառուների և բուժանձնակազմի համար պայմանների բարելավմանը:
Կենտրոնում վերջերս վերանորոգվել է ևս մեկ բաժանմունք, կատարվել են ներքին հարդարման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ:
Անահիտ Ավանեսյանը կենտրոնի ղեկավարության հետ քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել նոր սերնդի դեղորայքի կիրառման արդյունավետությանը և նորագույն բուժական մեթոդների ներդրման հնարավորություններին: