Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 22-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Տոյոտա», «Օպել», «Մերսեդես», «BMW,», «Նիսան», 2 «ԶԻԼ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված: