Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Եթե կոլոռեկտալ քաղցկեղի պիլոտային սքրինինգային ծրագիր իրականացնող կազմակերպությունում գրանցված անձի մոտ հաստատվել է կոլոռեկտալ քաղցկեղ, նրա` նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ) ևս կընդգրկվեն կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։


«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրն» իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում`


ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն».


Երևանի «Արաբկիր առողջության կենտրոն».


Երևանի «Ավան» առողջության կենտրոն».


Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա».


«Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա».


«Գյումրու Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա:


Այն դեպքում, եթե տվյալ անձի առաջին կարգի ազգականները գրանցված են տվյալ ԱԱՊ բժշկական հաստատությունում, նրանք առաջնահերթ կընդգրկվեն սքրինինգային ծրագրում, և կիրականացվեն անհրաժեշտ հետազոտությունները: