Կասկադում կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը. համերգ՝ նվիրված շանսոնյեի 100-ամյակին

Օգոստոսի 8-ին երեկոյան Կասկադում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա Շարլ Ազնավուրի 100 ամյակին նվիրված մեծ համերգ: Այս մասին ինստագրամյան իր էջում տեղեկացնում է երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, ով այդ օրը կկատարի Ազնավուրի ամենասիրված երգերը:


Ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը, Արման Մնացականյանը, Դանիել Մելքոնյանը և այլք։