Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվեյրայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան: Այս մասին կարգադրություն է ստորագրել  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը կկազմակերպի  պատվիրակության ընդունելությունը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում: