Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին բախվել են «Nissan Armada»-ն և «Ford Transit»-ը․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


Ժամը 19:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են «Nissan Armada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։