Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությանը (ԵԱ) 20 մեդալ է նվաճել:
«Մրցմանը հայ հրաձիգները նվաճեցին 20 մեդալ` 6 ոսկի, 7 արծաթ և 7 բրոնզ: Մարզիկները մրցում էին 2 հեռավորությունից` 10մ և 50մ»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանից ԵԱ–ին մասնակցել են Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանը, Մարի Ղազարյանը, Անահիտ Սարգսյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը, Համլետ Կարենյանը։