Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ և զոհ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23:03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին Kia մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը: