Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի է ունեցել 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
«3,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:19-ին (Երևանի ժամանակով՝ 07:19-ին) Հեքսունի շրջանում»,- հայտնել է գերատեսչությունը։
Նրա տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։