Բուլղարիայի Վելիկո Տարնովո քաղաքում
անցկացված Երիտասարդ երգիչների փոփ երաժշտության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող
Արամ Նիկողոսյանը մրցույթում հաղթող է ճանաչվել և գրավել է առաջին տեղը։ Նշենք, որ
մրցույթին մասնակցել են աշխարհի յոթ երկրների երիտասարդներ։
Արամ Նիկողոսյանը Վելիկո Տարնովոյի
քաղաքապետի կողմից արժանացել է լավագույն ազգային երգի կատարողի մրցանակի։
Արամ Նիկողոսյանը 16 տարեկան
է, սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։
Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց,
որ մրցույթից հետո նա երեք երկրից հրավեր է ստացել հաջորդ տարի Հայաստանը ներկայացնելու
միջազգային մրցույթներում՝ Իտալիայում, Ռումինիայում և Մոլդովայում։
«Ես ուզում եմ նաև խորին երախտագիտություն
և շնորհակալություն հայտնել իմ լավագույն դասախոս Շուշանիկ Բրուտյանին։ Նա ջանք ու
եռանդ չխնայեց, որպեսզի ես մասնակցեմ ու հաղթեմ այս մրցույթում։ Ես հաղթեցի նաև նրա
քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասաց Արամ Նիկողոսյանը։
Նշենք նաև, որ Արամ Նիկողոսյանից
բացի Հայաստանը ներկայացրել են Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի ևս երկու սան՝
Քրիստինե Գասպարյանն ու Լիլիթ Մարտիրոսյանը։ Նրանց դասախոսը Սաթենիկ Սարգսյանն է։
Ի դեպ, Լիլիթ Մարտիրոսյանը մրցույթից հետո ստացել է հրավեր՝ Իտալիայում, Ռիգայում և Ռումինիայում միջազգային մրցույթների մասնակցելու համար։ Իսկ Քրիստինե Գասպարյանը հրավեր է ստացել Իտալիայից և Ռիգայից։
Լիլիթ Թադևոսյան