Հայաստանը պետք է շատ սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ. Թուրքիայի նախագահի աշխատակազմ
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն այլ շահեր ունեն տարածաշրջանում, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Նշվել է, որ Ադրբեջանը «շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմամբ»։
«Պաշտոնական Բաքուն շահագրգռված է տարածաշրջանի զարգացմամբ, և դա հստակ երևում է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Ադրբեջանի կատարած ստեղծագործ աշխատանքից»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ Հայաստանը պետք է շատ սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ:
«Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է, Անկարայի և Բաքվի եղբայրությունն անսասան է»,- ասվում է հաղորդագրության մեջ։