Ռոբերտը 27-ով եկավ, մարտով գնաց. Հայաստանի, հայ ժողովրդի բախտը Նիկոլ Փաշինյանի հետ է կապված. Բերդի բնակիչներ․ Տեսանյութ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում մեր նկարահանող խումբն այսօր գտնվում էր Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն Բերդի բնակիչները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից:
«Մենք անձից ակնկալիք չունենք, մենք պետության ղեկավարից ակնկալիք ունենք»,- ասաց Բերդի բնակչուհիներից մեկը:
Արծվաբերդ գյուղից մի տղամարդ էլ վստահություն հայտնեց, որ շատերը կընտրեն «Քաղաքացիական պայմանագրին», սակայն այս պահին այստեղ չեն. «Արծվաբերդի 1 տոկոսն էլ չի եկել, բայց գիտեմ, որ 80 տոկոսը կընտրի»:
Մեր զրուցակիցներից մեկն էլ նկատեց. «Հայաստանի, հայ ժողովրդի բախտը Նիկոլ Փաշինյանի հետ է կապված»:
«Վարչապետը պետք է հանի բոլոր նախկին տզրուկներին: Նրանք շանս չունեն, եթե նրանք մտան, Հայաստանը կործանելու են: Նիկոլ Փաշինյանը, ամենակարևորը, վերացրեց կաշառակերությունը»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:
Բնակիչներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի մասին ասաց. «Ռոբերտը 27-ով եկավ, մարտով գնաց»:
Մանրամասն` տեսանյութում: