Վլադիմիր Կարապետյանը` համատեղության կարգով Մոլդովայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում։