Կառավարության առջև հավաքված կանայք անեծքներ ու սպառնալիքներ են հնչեցնում վարչապետի 7-ամյա աղջկա հասցեին
Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որոնք այս պահին հավաքվել են Կառավարության շենքի առաջ եւ բողոքում են դատարանի որոշման դեմ՝ մեկ ամիս ժամկետով կալանավորել վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առեւանգելու մեջ մեղադրվող՝ զոհված զինծռածայող Ժորա Մարտիրոսյանի մայր Ազգուշ Մարտիրոսյանին, անեծք, վիրավորանք ու մահվան սպառնալիք են հնչեցնում իշխանության ներկայացուցիչների, վարչապետի ընտանիքի հասցեին, մասնավորապես նրա անչափահաս դուստր Արփի Փաշինյանի հասցեին։

Ծնողներից մեկն աղաղակում էր․ «Անիծվես դու, անիծվեն ընտանիքդ, բալեքդ, որ անիծված են արդեն, ազգուտակդ մինչեւ իրանց ծոռներ անիծված են, թաղեմ Արփիիդ, կտոր-կոտր դառնա, կտորները չկարանաս հավաքես»։