Արմեն Գրիգորյանը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այս համատեքստում կարևորել եմ անվտանգության ապահովման գործում Հայաստանի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը: Զրուցակցիս հետ կարևորել ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մտքեր ենք փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման շուրջ» - գրել է Գրիգորյանը։