Անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ՀՀ ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․

«Անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ՀՀ ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ։ Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը շարունակել է երեկվա հարձակումները հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի վրա և վիրավորել շինարարության վրա աշխատող 2 օտարերկրյա քաղաքացիների։ Մենք դեռ անհամբեր սպասում ենք մեր բոլոր գործընկերների կողմից այս ագրեսիայի միանշանակ դատապարտմանը, որը տեղի է ունենում խաղաղ բանակցությունների ընթացքում»։