Հայկական կողմը շարունակելու է առաջ տանել խաղաղության օրակարգը՝ իհարկե, պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը. Սուրեն Պապիկյան
«Ադրբեջանը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ»,-  այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ կապված Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետ:

Ինչպես նշեց նախարարը, ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով և մեր հանրությանն է ներկայացնում այն, ինչ տեղի է ունենում սահմանին: 

«Այս ամենի պատճառը ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի: Նման բան չկա, հայկական կողմը բանակցությունների սեղանի միջոցով շարունակելու է առաջ տանել խաղաղության օրակարգը՝ իհարկե, պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,- ընդգծեց պաշտպանության նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում