Մեր հիասքանչ դատական համակարգը
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Մեդիալաբի ծաղրանակարն ու գրել.


Վարչական դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որով Միհրան Պողոսյանի թեկնածությունը չեղարկվել էր: Այլ կերպ ասած, Միհրան Պողոսյանը կրկին «Պատիվ ունեմ» դաշինքի 11-րդ համարն է:

Միհրան Պողոսյանը, հիշեցնեմ, կեղծ տեղեկանքեր էր ներկայացրել առ այն, թե իբր Ռուսաստանում սովորում է և այդ հիմքով է բացակայել Հայաստանից... Բայց ԲՈՒՀ-ի տեղեկանք կեղծելը բացահայտվել էր ու Պողոսյանի թեկնածությունը ԿԸՀ-ում չեղարկվել էր:

Սակայն էպիկն այն է, որ լրիվ նույնը արել էր մեկ այլ թեկնածու՝ Տիգրան Արզաքանցյանը. ԲՈՒՀ-ի տեղեկանքի կեղծությունը բացահայտվել էր և լրիվ նույն հիմքերով նույն որոշումը ԿԸՀ-ն կայացրել էր Արզաքանցյանի մասով: Սակայն Վարչական դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցը մերժել էր, իսկ Միհրան Պողոսյանինը՝ ոչ:

«Անկախ դիտորդը» շարունակում է Վարչական դատարանում հետևել ընտրական վեճերի քննությանը