Ժամը 13:00 դրությամբ՝ Էջմիածնի 14/21 ընտրատեղամասում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20%-ը` 406 մարդ։
Տեղամասում ընդհանուր առմամբ հաշվառված է 2006 ընտրող։
Կուտակումներ էին թե\' տեղամասին մուտքի, թե\' քվեախցիկների մոտ։ Քաղաքացիներից մեկը չկարողացավ քվեարկել, քանի որ իր անունը ոչ մի տեղամասի ցուցակում չհայտնաբերվեց և նա զայրացած շտապ դուրս եկավ տեղամասին, իսկ մյուսը փորձում էր գրիչով նշումներ անել։
Քվեարկողներից մի կին առանց ծրարի քվեախցից դուրս հանեց N3 քվեաթերթիկը, առաջացավ քվեատուփի մոտ, որտեղ նստած էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը, մեր նկատառմանն ի պատասխան, որ ծրար չկա, ՔՊ վստահված անձը հանձաժողովի անդամներից նոր ծրար խնդրեց։
Տեղամասում, բացի «ՔՊ» վստահված անցից, ներկա էին ևս 3 քաղաքական ուժի վստահված անձինք՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունից։
Որպես օգնող մինչ վերը նշված ժամը գրանցվել է 5 անձ: Տեղամասի մատյանում այս ընթացքում որևէ արձանագրություն չի կազմվել.
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:
Աղբյուր՝
hetq.am