Ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ մարինացված վարունգից

Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։


Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:


Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:


Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։