Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից, որովհետև այս ժողովուրդը ոչ մի անգամ իրեն չի ընտրել։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Ինքը սեփական թիմ չի ունեցել, իր թիմը եղել է դաշնակցությունը։ Հիմա էլ դաշնակցությունը հայտարարում է, որ հաջորդ ընտրություններին հանդես են գալու սեփական թեկնածույով, հիմա կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պետք է դառնա դաշնակցական, կա՛մ էլ չգիտեմ՝ ո՞ր կուսակցությունով է առաջադրվելու»,- նշեց նա։