Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.

«Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8–ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով, որի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը»։