Ռոբերտ Քոչարյանը, ի վերջո, որոշեց հրապարակավ աջակցել Անդրանիկ Թևանյանին
«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

«Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։ Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։

Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։ Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները»,- ասված է «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ։