Մեծամորում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին՝ ժամը 01:42-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին:


Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: