«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր շարունակում է քարոզարշավը Նոր Նորք վարչական շրջանում։
Ջրվեժի բակերից մեկում Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ ունեն իրենց ասելու, բնակիչներն ասացին, որ ոռոգման խնդիր ունեն, ինչպես նաև բակի բարեկարգման խնդիր ունեն, երեխաների խաղահրապարակն էլ անմխիթար վիճակում է։ Արձագանքելով Տիգրան Ավինյանն ասաց․
«Դա խնդիր չի, դա ամենահեշտ լուծվող խնդիրն է, մեծ սիրով առանց նույնսիկ մեծ ջանք գործադրելու կանեն»։
Ինչ վերաբերում է տրանպորտի աշխատանքին ջրվեժցիներն ասացին, որ տրանպորտից գոհ են, բայց կուզեն ավելի արագ աշխատի, ինչպես նաև առջարկեցին, որպեսզի Ջրվեժով անցնող Երևանի տրանսպորտի վերջին կանգառը լինի արդեն Աբովյան համայնքում գտնվող մեծ այգու մոտ, որտեղ համայնքի բնակիչները սիրում են իրենց հանգիստն անցկացնել, սակայն այնտեղ հասնող տրանսպորտ չկա, Երևանի տրասնպորտի վերջին կանգառից ընդամենը մեկ-երկու կանգառ է վերև։
Տիգրան Ավինյանն էլ ասաց․
«Պետք է մտածենք, ինձ թվում է՝ կարող ենք կազմակերպել»։