ԱՄՆ Պետդեպը կոչ է արել «միաժամանակ և անհապաղ բացել Լաչինը ու մյուս երթուղիները». Բլինքենի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի և Բայրամովի հետ
Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել աշխատել միասին, որպեսզի «անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը ու մյուս երթուղիները՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ հասցնելու համար»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։ 

Դեսպան Քիմը երեկ առանձին զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Վաշինգտոնի լուրջ «մտահոգությունների մասին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ»։ 

«Երթուղիների բացումը և ուղիղ բանակցությունները չլուծված խնդիրների լուծման բանալին են»,- ասվում է Twitter-ում Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Դեսպան Քիմը Բայրամովի հետ զրույցում ողջունել է նաև երեք հայ ուսանողների ազատ արձակումը։